Իրանից գործարար Լեւոն Ահարոնյանը պատրաստվում է իրանական ապրանքները ԵՏՄ արտահանելու համար Երեւանում մեծածախ բազա բացել:  Այս մասին նա հայտնել է NEWS.am- թղթակցին:

Մի քանի հազար քառակուսի մետր տարածքով կենտրոնի համար Երեւանի հարավային շրջաններում են պատրաստվում տարածք վարձակալել:

«ԵՏՄ-ից գնորդներին կարող են ամենատարբեր ապրանքները հետաքրքրել: Դրանք մրգեր են, բանջարեղեն, պահածոներ, նավթաքիմիական ապրանքներ եւ շատ այլ բաներ», - ասել է նա:

Կենտրոնը կես տարուց կսկսի գործել, հավելել  է նա: