Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համառորեն ստիպում է Բուրսայի, Բալըքեսիրի եւ Անկարայի քաղաքապետերին հրաժարական ներկայացնել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն ընդդիմացել է հրաժարական ներկայացնելու Էրդողանի ներքին հրահանգին եւ փորձել է նրա հետ հանդիպելով հարցը կարգավորել։

Սակայն Էրդողանը չի ցանկացել նրա հետ ոչինչ քննարկել՝ հորդորելով հեռանալ եւ հրաժարական ներկայացնել։ «Ինչո՞ւ ես կրկին եկել դուրս գալուն պես՝ հրաժարական ներկայացրու»,-հորդորել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայում հայտնի էր դարձել, որ Էրդողանը մի շարք քաղաքապետերի ներքին հրահանգով կոչ էր արել հրաժարական ներկայացնել։ Սակայն Բուրսայի, Բալըքեսիրի եւ Անկարայի քաղաքապետերը չեն ցանկանում հրաժարական տալ եւ տարբեր միջոցներ են փնտրում մնալ պաշտոնին։

Էրդողանը հրաժարականների հետ կապված հայտարարել էր, թե քաղաքապետերը այդ պաշտոնները ստացել են կուսակցության կազմում ընտրությունների միջոցով եւ կուսակցության ղեկավարի որոշման արդյունքում էլ պետք է հրաժարական տան։