Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահի վարչակազմից ստացել է իրեն քաղաքացիությունից զրկելու մասին փաստաթղթերը, հաղորդում է «112 uа»–ն։

Վրաստանի նախկին նախագահը, Օդեսայի նահանգային պետական վարչակազմի  նախկին ղեկավար եւ «Նոր ուժերի ռուխ» կուսակցության նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահի վարչակազմից ստացել է  քաղաքացիությունից զրկելու մասին փաստաթղթերը: Այդ որոշումը նա մտադիր է բողոքարկել դատարանում:

«Ես այսօր կամ վաղը կգնամ դատարան: Վերջապես մենք նախագահի վարչակազմից ստացանք քաղաքացիությանը վերաբերող փաստաթղթերը: Մենք կբողոքարկենք այն», - միգրացիոն ծառայության շենքի մոտ լրագրողներին հաղորդել է նա: