Դեկտեմբերի 14-ին Գերմանիայում ոստիկանությունը խուսարկություններ է իրականացրել մի քանի տներում եւ կրոնական դպրոցներում, որոնք կապ ունեն արմատական իսլամիստական խմբերի գործունեության հետ:
Գերմանիայի ՆԳՆ-ն հաղորդում է, որ խոսքը գնում է սալաֆիզմի հետեւորդների մասին, որը մահմեդականության մեջ ամենաարմատական ուղղություններից է:
Իշխանությունների տվյալներով, «Հրավեր դեպի դրախտ» եւ «Բրեմենի մահմեդական մշակութային կենտրոն» անունները կրող խմբերը կասկածվում են ծայրահեղական քարոզչության եւ ժողովրդավարական կարգը տապալելու փորձեր մեջ: Իշխանությունները չեն բացառում, որ մոտ ապագայում երկու խմբերի գործունեությունն էլ կարգելվի, հաղորդում է «Ազատությունը»:




























