Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկօրյա այցով կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթաժողովին:
Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, Իրանի նախագահը հանդիպումներ կունենա Թուրքիայի պաշտոնատար անձանց եւ պետությունների ղեկավարների հետ:
Դեկտեմբերի 20-21-ին կայանալու է բարձրագույն պաշտոնատար անձանց նիստը:
ՏՀԿ նախորդ գագաթաժողովը կայացել է 2009թ Թեհրանում:
Կազմակերպության կազմում ընդգրկված են Ադրբեջանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Ուզբեկստանը:





























