Չինաստանի երկաթուղային ընկերությունը Երկաթուղիների միջազգային միության հետ համատեղ ֆորում կանցկացնի, որին  կհրավիրվեն  «Գոտիներ եւ ճանապարհներ» նախագծի երկայնքով տեղակայված երկրները:

Մասնակիցներին սպասվում է համագործակցության ձեռքբերման եւ երկաթուղային ոլորտում ենթակառուցվածքային փոխկապակցվածության ապահովման շուրջ  թեմաների քննարկում:

Հոկտեմբերի 26-ին բացվել է ժամանակակից երկաթուղային տեխնոլոգիաների եւ սարքավորումների՝ չինական միջազգային 14-րդ  ցուցահանդեսը: Միջոցառումը համախմբել է աշխարհի 12 երկրների ու տարածաշրջանների ավելի քան 240 ընկերություն եւ կազմակերպություն՝ հնարավորություն ընձեռելով ցույց տալ երկաթուղային տրանսպորտի ոլորտում վերջին ձեռքբերումները, հատկապես չինական բնագավառում:

Չինական երկաթուղային բնագավառի համար, մասնավորապես,  նշանակալի իրադարձություն դարձավ վերջերս կոմերցիոն շահագործման հանձնված «Ֆուսին» գնացքները, որոնք ուղեւորվում են Պեկին-Շանհայ երթուղով 350կմ/ժ արագությամբ: