ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման 8-րդ գոտու ենթակառուցվածքների շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա կարեւոր է համարել շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք: