Ուկրաինան Եվրամիության հետ ընդհանուր գրեթե 90 մլն եվրո գումարի 2 համաձայնագիր է ստորագրել: Հոկտեմբերի 27-ին այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ, տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Ստեպան Կուբիվը, փոխանցում է Корреспондент.net-ը:
Նրա խոսքով՝ ընդամենը 2 համաձայնագիր է ստորագրվել: «ԵՄ-ի հետ 2 համաձայնագիր ենք ստորագրում՝ ընդհանուր 89,5 մլն եվրո գումարով, համակարգային բարեփոխումների իրականացման համար: Կարեւոր է, որ այս օգնությունը հատկացվում է ԵՄ-ի կողմից կառավարության գերակայություններին համապատասխան եւ Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագրի կատարման միջոցառումների ծրագրի համաձայն, որն այս չորեքշաբթի արժանացել է կառավարության հավանությանը»,- Facebook-ի իր էջում հայտնել է փոխվարչապետը:




























