Եվրամիության եւ Հայաստանի միջեւ վիզաների ազատականացման գործընթացը բավական երկար է, եւ դրան պետք է նախորդի վիզային ռեժիմի մեղմացում, ինչն, իր հերթին, կենթադրի վիզաների գների նվազում 60-ից 30 եվրոյի: Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտաարել է Եվրահանձնաժողովի՝Արեւելյան Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Ընդ որում, նա ընդգծել է, թե մեղմացված ռեժիմով վիզաների ստացման ընթացակարգից կարող են օգտվել ոչ բոլոր քաղաքացիները, այլ միայն դիվանագետները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, նաեւ եվրոպական երկրներով հաճախ շրջագայող անձինք: Եվրահանձնակատարը հույս է հայտնել, որ արդեն մեկ տարի անց կարող է անցնել Եվրամիության երկրների հետ մեղմացված վիզային ռեժիմի:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ վիզային ռեժիմի ազատականացմանը, դա ենթադրում է առանց վիզաների մուտք՝ Հայաստանի քաղաքացիների համար կարճ ժամկետներով: «Սակայն դա հնարավորություն չի տա ազատ շրջել Եվրոպայով, ինչպես դա անում են Եվրամիության քաղաքացիները»,- պարզաբանել է Վիգանդը: