Շուտով Հայաստանի կառավարությանը կներկայացվի Նորարարության ազգային ռազմավարությունը։ Այսօր՝ դեկտեմբերի 15-ին այս ռազմավարությանը նվիրված սեմինար էր կազմակերպվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որին ներկա էին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարներ։
Նորարարության ազգային ռազմավարությունը մշակել է «Ի-Վի Քընսալթինգ» ընկերությունը։ Ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի խոսքով՝ նորարարության ռազմավարությունը դիտվում է որպես դինամիկ գործընթաց, այսինքն՝ նախատեսվում է դրա պարբերական վերանայում:
«Անհրաժեշտ է Հայաստանը դարձնել գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների հետազոտությունների եւ մշակումների համար առավել իրատեսական կենտրոն»,-ասաց Մ. Հերգնյանը՝ հղում կատարելով հայեցակարգին։
Հայեցակարգի իրականացման նախնական փուլում, ըստ Մ. Հերգնյանի, պետության ներդրումը պետք է զգալի լինի, որը, սակայն, այնուհետեւ պետք է կրճատվի՝ տեղի տալով մասնավոր նախաձեռնություններին։
Նշենք, որ «Դեպի Հայաստանի նորարարության ազգային ռազմավարություն» սեմինարը կազմակերպվել էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ CAPS ծրագրի, է «Ի- Վի Քընսալթինգ» ընկերության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ջանքերով։ Կազմակերպիչները համոզված են, որ այս ռազմավարությունը «դարակում չի մնա», այլ կլինի ժամանակին համընթաց եւ ճկուն՝ առաջացող մարտահրավերներին եւ փոփոխություններին արձագանքելու համար։
Հայաստանը կունենա նորարարության ազգային ռազմավարություն

Պատմություն
Տեղադրություն




























