Մեքսիկայի Պուեբլ նահանգի գլխավոր դատախազությունը  երկուշաբթի հայտնել է ստորգետնյա խողովակաշարերից վառելիքի գողությամբ զբաղվող բանդաների միջեւ հարաբերությունների պարզաբանման հետեւանքով 12 մարդու զոհվելու մասին:

Գերատեսչության տեղեկություններով՝ երեքշաբթի 4 մարդ, այդ թվում մի կին, զինված մարդկանց կողմից գնդակահարվել են նահանգի վարչական կենտրոնի հոսպիտալում: Եվս մեկ մարդ սպանվել է իր ավտոմեքենայի ղեկի մոտ, երկուսին գնդակահարել են Ամոսոկ համայնքում:

Ավելի վաղ հաղորդվել է Պուեբլում ֆուտբոլային սիրողական հանդիպման ժամանակ 7 մարդու զոհվելու մասին, այդ թվում՝ ֆուտբոլիստների:

Իշխանությունների կարծիքով՝ պատճառը վառելիքի գողության հետ կապված ապօրինի բիզնեսում ազդեցության գոտիների սահմանների վերաձեւումն է: