Ավստրիայի ոստիկանության՝ 66-ամյա տղամարդու որոնումներն արդեն երրորդ օրն է անարդյունք են: Տղամարդը մեղադրվում է Գրացայից ոչ հեռու՝ Շտիվոլում երկու հարեւանների սպանության  եւ դեպքի վայրից փախուստի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են նրան հայտանբերելու համար:

Այսպես, երեքշաբթիից անտառածածկ հատվածների գործողություններում ներգրավել են ծառայողական շներին, ջերմադիտակով հագեցած ուղղաթիռների,  աշխատում են նաեւ Կոբրա հատուկ ջոկատից:

Տղամարդը կիրակի հարեւանների հետ  երկարատեւ վեճից հետո հրացանով սպանել է թոշակառու ամուսիններին եւ ծանր վիրավորել նաեւ մեկ այլ կնոջ:

Տղամարդն արդեն հայտնի էր ոստիկանությանը, նրա նկատմամբ զենքի գնման արգելք էր գործում:

Դեպքի վայրից նա Volkswagen-ի սպիտակ ֆուրգոնով է մեկնել: