Դեկտեմբերի 15-ին Մոսկվայի Կիեւյան կայարանից բերման ենթարկվածների թվում է եղել նաեւ ծայրահեղական կազմակերպություններից մեկի առաջնորդը: Նա եւս 40 իրավախախտների հետ բերվել է Կունցեւոյի Ներքին գործերի բաժին` Կիեւյան կայարանի հրապարակում տեղի ունեցած միջադեպերի առիթով: Այդ անձը կասկածվում է հավաքվածներին ագրեսիվ գործողությունների սադրելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախորդ օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներում արդեն բերման է ենթարկվել մոտ հազար մարդ: Ամբողջ երկրում ծայրահեղական ազգայնական կազմակերպությունները տարերային ցույցեր են անցկացնում: