Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են մարդկանց տարհանումը Մոսկվայի Կեւյան երկաթուղային կայարանից: Անանուն հեռախոսազանգով հաղորդվել է տեղադրված ռումբի մասին:
Կայարանի շենքում աշխատում են կինոլոգները` ծառայողական շներով, հաղորդում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Կիեւյան կայարանի հրապարակը շղթայված էր ոստիկաններով, քանի որ տեղեկություն էր հայտնվել, թե կովկասցի եւ միջինասիացի միգրանտները նախատեսում են ցույց անցկացնել այդ վայրում:





























