Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքը նոյեմբերի 3–ին արթնացել են կրակոցների ձայներից։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը PKK–ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) դեմ գործողություն է իրականացրել վաղ առավոտյան, որի ժամանակ շենքերից մեկում թաքնված քուրդ զինյալները դիմադրել են ոստիկաններին եւ կրակ բացել։ Բախման ժամանակ սպանվել է մեկ ոստիկան։

Նշվում է, որ վիրավորվել է 9 ոստիկան։