Թերթի տեղեկություններով, մինչեւ տարեվերջ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Թեեւ պաշտոնապես նրա ազատումը պայմանավորվելու է «այլ աշխատանքի տեղավորվելու հանգամանքով», սակայն իրականում խնդիրն այն է, որ ՀԷՑ սեփականատեր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարությունը դժգոհ է Հայաստանում Գլադունչիկի աշխատանքից: Նույն աղբյուրների փոխանցմամբ, այս պահին ՀԷՑ-ի ապագա տնօրենի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է համարվում ներկայումս «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի Վոլգոգրադի տարածաշրջանի ձեռնարկություններից մեկի տնօրենը՝ Վիդին ազգանունով:
«168 ժամ». «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենին փոխում են

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























