Ադրբեջանի ագային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովին հարցաքննության են կանչել գլխավոր դատախազության առանձնապես ծանր հանցագործությունների քննության վարչություն վերացված ԱԱՆ աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով ցուցմունքներ տալու: Այս մասին haqqin.az-ին հայտնել է գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը:

Նրա խոսքով՝ նախկին ԱԱՆ Հակաահաբեկչական կենտրոնի բաժնի պետի նախկին տեղակալ, իսկ փաստացի Մահմուդովի անձնական օգնական, գեներալ-լեյտենանտ Վուգար Մահմուդովը  գործում որպես մեղադրյալ է ներգրավված հանցավոր խմբի կազմում պետական ունեցվածքի յուրացման, սպառնալիքներով առանձին քաղաքացիների ունեցվածքի շորթման, օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի կոպիտ խախտումների, շահադիտական նպատակներով ծառայողական դիրքի չարաշահման, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիքի  մեղադրանքներով:

Բաքվի ռազմական դատարանի որոշմամբ Վուգար Մահմուդովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը: