Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի ռուհ» կուսակցության ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին վճարել է սահմանն ապօրինի հատելու համար նախատեսված  3,4 հազար գրիվնա տուգանքը, հայտնում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն։

«Իհարկե, վճարել եմ տուգանքը»,- ասել է նա։

Փաստաբանի խոսքով՝ Սաակաշվիլին վճարումը  բանկի միջոցով է արել։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Պարբերականը հայտնում է, որ Միգրացիոն ծառայությունը 2 անգամ հրաժարվել է դիտարկել լրացուցիչ պաշտպանություն ստանալու մասին Սաակաշվիլիի դիմումը։