Երեւանյան խանութներից աստիճանաբար անհետանում է 50 դրամ արժողությամբ ձուն։ Դրանց փոխարեն առաջարկվում են հիմնականում 60-65 դրամ արժողությամբ ձվեր։ Կան խանութներ (ինչպես օրինակ «Բարի Սամարացի» մարկետը), որտեղ այսօր ընդհանրապես ձու չէր վաճառվում։

NEWS.am-ի թղթակիցն այսօր «Երեւան Սիթի»-ի սուպերմարկետներից մեկում ականատես եղավ, թե ինչպես էր մի կին գնում դարակաշարում առկա 50 դրամանոց բոլոր ձվերը։ Նա միանգամից 400 հատ ձու գնեց, որից հետո վաճառողուհին ասաց, որ այլեւս 50 դրամանոց ձու չկա (դրանք առավելապես մատակարարում է Լուսակերտի թռչնաֆաբրիկան), եւ չի լինի։ Թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է այդքան շատ ձվեր գնում, գնորդը պատասխանեց, որ իր խանութի համար է՝ այնտեղ կվերավաճառի հատը 60 դրամով։