Մոսվայի Մանեժնայա հրապարակում զանգվածային անկարգությունների փաստով հարուցվել է 22 քրեական գործ՝ «հասարակական կարգը» խախտելու եւ «քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելու» համար։
Նշենք, որ Մանեժնայա հրապարակը վերջին մի քանի օրերին արդեն երկրորդ անգամ է հայտնվոււմ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Դեկտեմբերի 11-ին այստեղ զանգվածային անկարգություններ էին, որոնց ժամանակ ցուցարարները բղավում էին՝ «Ռուսաստանը ռուսների համար»։
Տարբեր տվյալներով, ցույցին մասնակցում էր 6 հազար մարդ։ Զանգվածային անկարգությունների ժամանակ 1 մարդ մահացել էր, եւս 7-ը գտնվում են հիվանդանոցում։
Դեկտեմբերի 6-ին Մոսկվայի Գոլովինսկի շրջանում ծեծկռտուք էր ծագել հյուսիսկովկասցիների եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների միջեւ։ Ծեծկռտուքին մասնակցել էին 10 հոգի։ Հետաքննության տվյալներով, վիճաբանության ժամանակ Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության քաղաքացի Ասլան Չերկեսովը գազային ատրճանակից կրակել էր մոսկվացի Սվիրիդովի վրա։ Ստացած չորս վնասվածքների հետեւանքով նա տեղում մահացել էր։ Հենց այս դեպքն էլ առիթ էր դարձել Մանեժնայա հրապարակում ծայրահեղականների զանգվածային անկարգությունների համար:
Դեկտեմբերի 15-ին ակցիան շարունակվել է։ Այդ օրը Մոսկվային ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 1,3 հազար մարդու, առգրավել 16 գազային ատրճանակ,200 դանակ եւ մուրճ։




























