Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Սուրկովը մեկնաբանել է Մոսկվայի Մանեժնայա հրապարակում շաբաթ օրը կայացած զանգվածային անկարգությունները՝ հայտարարելով, որ Մոսկվայի անկարգություններն արդարացում չունեն, ինչպես որ արդարացում չունի Եգոր Սվիրիդովի սպանությունը:
«Նրան սպանողները պետք է բանտում հայտնվեն այնքան երկար ժամանակով, մինչեւ նրանց նմաններին մեր քաղաքում էլ չտեսնենք»,-ասել է Սուրկովը: Նա նաեւ նշել է որ «լիբերալ» հանրությունը նորաձեւ է դարձնում չարտոնված ցույցեր անցկացնելը, իսկ ազգայնականները հետեւում են այդ նորաձեւությանը: «Նրանք, ովքեր այստեղ են գալիս աշխատելու կամ սովորելու, պետք է պաշտպանված լինեն, եւ պետությունը դա ապահովում է, իսկ նրանք, ովքեր գալիս են համալրելու էթնիկ հանցագործների խմբավորումները ու կրակելու մեր տղաներին, արմատախիլ կարվեն: Մեր քաղաքը տարբեր դեդհասաննների չենք հանձնի»,-ասել է Սուրկովը:




























