Գերմանական KfW բանկը Հայաստանին 80 մլն եվրոյի վարկ կտրամադրի ընդհանուր բյուջետային աջակցության՝ բյուջեի պակասուրդը ծածկելու համար։ Վարկային համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել նոյեմբերի 9-ին կառավարության նիստում։  Միջոցները կհատկացվեն 2017-2018թթ․ 40-ական մլն եվրո տրանշերով։ Տոկոսադրույքը կհաաստատվի վարկի տրամադրման պահին։

Վարկը տրմադրվելու է 15 տարով, որից 5 տարին՝ արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկին կից կտրամադրվի 8․3 մլն եվրո տեխնիկական  աջակցության դրամաշնորհ։