Ռուսաստանի տուրիզմի դաշնային գործակալության տվյալներով, ռուսները տհաճ իրավիճակներում առավել շատ հայտնվում են Թուրքիայում, գրում է Pravda.ru-ն: Այդ մասին հայտնել է գործակալության նախագահի տեղակալ Եվգենի Պիսարեւսկին:
Ապահովագրական ընկերությունները նշում են, որ ռուսաստանցի տուրիստների հետ ապահովագրական դեպքերի կեսը տեղի է ունենում Թուրքիայում:
Հաջորդ տեղերում են Եգիպտոսը (14%), Բուլղարիան (6%) եւ Իսպանիան ու Թայլանդը (5%):





























