Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմը փաստաբանի միջոցով բարոյական վնասի փոխհատուցման պահանջով դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր Cumhuriyet (Ջումհուրիյեթ) պարբերականի դեմ։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ վարչապետի փաստաբանը դատական հայցում նշել է, թե օրեր առաջ հերթական հրապարակումներում վարչապետ Բինալի Յըլդըրըմի, որդիներ Էրքամ Յըլդըրըմի եւԲյուլենթ Յըլդըրըմի հասցեին իրականությանը չհամապատասխանող նյութեր են հրապարակվել։

Նշվել է, որ խոսքը գնում է Paradise papers–ում հայտնված անունների հետ։

Թուրքիայի վարչապետը որպես բարոյական փոխհատուցում Cumhuriyet պարբերականից պահանջել է ընդհանուր 500 հազար լիրա (130 հազար դոլար)

Նշենք, որ Paradise papers–ում հայտնի էր դարձել, որ Թուրքիայի վարչապետի որդիները 5 ընկերություն ունեն Մալթայի օֆշորային գոտում, որտեղ զբաղվում են նավաշինարարությամբ, նավերի առք ու վաճառքով եւ բեռնափոխադրումներում։