Մոսկվայում վաղը` դեկտեմբերի 18-ին, նախատեսված են ֆուտբոլային երկրպագուների եւ ազգայնականների նոր ակցիաներ: Ոչ պաշտոնական տեղեկություններով, արմատական տրամադրություններ ունեցող երիտասարդների հանդիպումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 15:00-ին՝ «Օստանկինոյի» հարեւանությամբ: Սա պետք է հերթական ազդանշանը լինի իրավապահ մարմիններին, ովքեր դեկտեմբերի 15-ին արձագանքեցին բլոգերների հայտարարություններին եւ փակեցին «Եվրոպեյսկի» առետրի տանը հարող հրապարակը:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը դիմել է ՆԳ վարչությանը` խնդրանքով ուժեղացնել փողոցների պարեկային վերահսկողությունը: Բացի այդ, նա բարձրաստիճան պաշտոնյաններին հանձնարարել է պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնել տարբեր ազգերի սփյուռքի ներկայացուցիչների հետ:





























