Պետդուման կողմ է քվեարկել արտասահմանից ֆինանսավորում ստացող լրատվամիջոցներին օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին օրինագծին։ Այդ կարգավիճակում հայտնվելուց հետո կոնկրետ լրատվամիջոցի վրա  սահմանափակումներ եւ պարտականություններ կդրվեն, որոնք հիմա գործում են օտարերկրյա գործակալ  համարվող ՀԿ–ների համար, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Այդ որոշմանը կողմ է քվեարկել 450 պատգամավորներից 409-ը։ Դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։ Փոփոխություններն ընդունվել են 2-րդ ընթերցմամբ։ Այս որոշումը պատասխանն էր ԱՄՆ Արդարադատության նախարարության՝ RT America–ին ներկայացված պահանջներին։ Ռուսական հեուստաընկերության ամերիկյան մասնաճյուղին առաջարկել էին գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։

Պետդումայում առաջարկել են ՌԴ-ում բոլոր արտասահմանյան լրատվամիջոցներին հավասարեցնել արտասահմանյան գործակալիներին