ԵԽԽՎ-ում առաջին անգամ մեդիա հարցերով հանձնաժողովի կողմից շրջանառվելու եւ ներկայացվելու է զեկույց, որը առաջարկելու է անդամ պետություններին կարգավորել ինտերնետում եւ էլեկտրոնային մեդիայում պատասխանատվության հարցերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ԵԽԽՎ Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովում ամփոփվել են Ստրասբուրգում տեղի ունեցած «Արդյոք պոպուլիզմը խնդի՞ր է» թեմայով ֆորումի արդյունքները:

«Հետաքրքրական է, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ այն կարծիքի էին, որ պոպուլիզմին նպաստող հանգամանք է նաեւ նոր եւ այլընտրանքային մեդիայում պատասխանատվության չկարգավորվածության հարցը։

Այս առումով, թերեւս պատահական չէ, որ ԵԽԽՎ-ում առաջին անգամ մեդիա հարցերով հանձնաժողովի կողմից շրջանառվելու եւ ներկայացվելու է զեկույց, որը առաջարկելու է անդամ պետություններին կարգավորել ինտերնետում եւ էլեկտրոնային մեդիայում պատասխանատվության հարցերը։

Նախաձեռնության հեղինակն է Մեծ Բրիտանիայի պատվիրակությունից Լորդերի պալատի ներկայացուցիչը»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը: