Իսրայելական Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (մինչեւ 17 տարեկան) առաջնությունում հաջող է հանդես եկել հայ ծանրամարտիկ Րաֆֆի Մելիքյանը՝ նվաճելով արծաթե մեդալ։ Մելիքյանը երկամարտի արդյունքներով բարձրացրել է 280 կգ (123 կգ պոկում + 157 կգ հրում)։
«Ոսկին» բաժին է հասել Ալբանիայի ներկայացուցիչ Դանիել Գոդելլիին, որը երկամարտի արդյունքներով բարձրացրել է 297 կգ (126 կգ + 153 կգ)։
Այսպիսով, Հայաստանի հավաքականն ունի արդեն երեք մեդալ։ Ավելի վաղ պատվո հարթակի բարձրագույն աստիճանին է արժանացել Սմբատ Մարգարյանը, իսկ Իզաբելլա Յայլիյանը նվաճել է արծաթե մեդալ։
Հիշեցնենք, որ Հայաստանը մայրցամաքային առաջնությունում ներկայացնում են 10 ծանրամարտիկներ։




























