ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը առաջարկել է նվազեցնել վարկային քարտերի սպասարկման վճարը խանութների կողմից: Ըստ առաջարկվող կանոնների, ամեն վճարումից գանձվելու է ոչ ավելի, քան 12 սենթ, մինչդեռ նախկինում այդ գումարը կազմում էր 44 սենթ:
2009թ. տվյալ հանձնաժողովը հավաքել է 16,2 մլրդ դոլար:
ԱՄՆ-ի տնտեսական խանութների ասոցիացիայի ներկայացուցիչ Հենք Արմորի խոսքով, տվյալ առաջարկությունը ձեռնտու է ոչ միայն վաճառողներ, այլեւ գնորդների համար: Վաճառականները պնդում են, որ քարտերի սպասարկման ծախսերը շատ բարձր են, իսկ նվազման դեպքում խանութները կարող են իջեցնել ապրանքների գները:
Միեւնույն ժամանակ բանկիրները կարծում են, որ արդյունքը հակառակը կլինի, եւ բանկերը ստիպված կլինեն բարձրացնել ծառայությունների արժեքը:




























