Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիեւը չի բացառել Մոսկվայի անկարգությունների մասնակիցների դեմ հատուկ միջոցների կիրառման հնարավորությունը։
«Մենք խիստ ենք գործելու հատկապես այն դեպքերում, երբ կլինեն չարտոնված միջոցառումներ, որոնք կարող են վերաճել ջարդերի եւ զանգվածային անկարգությունների»,- ասել է նա, գրում է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքով, ոստիկանությունը գործածելու է իր տրամադրության տակ եղած ուժերն ու միջոցները։
Ջրաշիթերի եւ արցունքաբեր գազի կիրառման հնարավորության մասին հարցին Նուրգալիեւը պատասխանել է, որ այդ ամենը նախատեսված է օրենքով, եւ իրենք խստորեն կանխելու են չարտոնված միջոցառումները։




























