Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետներ Վլադիմիր Պուտինն ու Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերի 22-ին, հաղորդել է Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Պեսկովի խոսքով, զրույցի ընթացքում նրանք քննարկել են առեւտրա-տնտեսական փոխգործակցության արդիական հարցերը եւ պայմանավորվել են դեկտեմբերի 22-ին շարունակել մտքերի փոխանակությունը՝ Հայաստանի վարչապետի այցի ընթացքում:

Պեսկովը նշել է, թե այսօրվա զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: