Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է թոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Օրինագիծը նախատեսում է անցում կատարել կուտակային կենաթոշակային համակարգի 2011թ.-ից, իսկ 2014թ.-ից այն կլինի պարտադիր:

Ըստ օրինագծի՝ Հայաստանի քաղաքացիների թոշակները պետք է ձեւավորվեն 50+50 տոկոս համամասնությամբ, այսինքն քաղաքացին իր աշխատավարձի 5 տոկոսը փոխանցելու է կենսաթոշակային հիմնադրամ, նույնքան էլ մուծելու է պետությունը: Պետական մուծումները, սակայն չեն կարող գերազանցել 25 հազար դրամը: Զուգահեռ քաղաքացին կարող է գումարներ փոխանցել կամավոր սկզբունքով, եւ այդ միջոցները հետագայում հաշվարկվելու են թոշակների հաշվարկի ժամանակ:

Ի դեպ, պետությունը պետք է երաշխավորի մուծումները 4 մլն դրամի չափով: Ինչպես նշել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, կենսաթոշակային մուծումը բոլոր երեք կուտակային համակարգերի հաշվարկմամբ կարող են հասնել աշխատավարձի 40 տոկոսին: Օրինագիծն ընդունվելու դեպքում տարածվելու է Հայաստանի 40 տարեկան քաղաքացիների վրա: