Ուկրաինայի իշխանությունները որոշել են առաջիկա շաբաթների ընթացքում արտաքսել Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին, հայտնում է «Ստրանա․ուա»-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում իր աղբյուրները։
Պարբերականի տեղեկություններով՝ Սաակաշվիլիի արտաքսման նախապատրաստությունն ընթանում է հատուկ գործողության ձեւաչափով։
«Վրացիների արտաքսումը, որը մենք տեսանք մի քանի օր առաջ, այդ նախապատրաստության տարրն է։ Ընդ որում, շատ կարեւոր է, որ Սաակաշվիլիին արտաքսեն ոչ թե Վրաստան, այլ երրորդ երկիր»,- ասել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի գերագույն վարչական դատարանը կարճել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված՝ Սաակաշվիլիի հայցը դատավորի պաշտոնանկության պատճառով։




























