ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի եւ Պաշտպանության նախարարների խորհրդի ու Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը կընթանա նոյեմբերի 30-ին Մինսկում։
Նիստի մասնակիցները կուսումնասիրեն փաստաթղթերը, որոնք նախապատրաստվել են ՀԱՊԿ նախագահների գագաթնաժողովի համար։ Նրանք կարծիքներ կփոխանակեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանների որոշումների կատարման շուրջ եւ կքննարկեն նաեւ փոխգործակցության գործնական բնագավառները։
ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին ստորագրմանը կներկայացվի ՀԱՊԿ երկրների տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բոլոր առաջնորդները հաստատել են նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի ունեցող գագաթնաժողովին իրենց մասնակցությունը:


























