Եգիպտոսի օդուժը ավահարվածների հետեւանքով ոչնչացրել է Սինայի էր Ռոուդ մզկիթի ահաբեկչության հետ կապված մի քանի տրանսպորտային միջոցներ եւ ահաբեկիչների մի քանի զինաբազաներ, որտեղ զենք եւ ռազմամթերք է պահվել, հայտնում է Al Arabiya-ն:
«Էր Ռոուդում աղոթող մարդկանց վրա հարձակման համար պատասխանատու ահաբեկիչներին հետապնդելու արդյունքում օդուժը ոչնչացրել է մի քանի տրանսպորտային միջոցներ, որոնք մասնակցել են դաժան ահաբեկչությանը»,- ասել է երկրի ԶՈւ ներկայացուցիչ Տամերա Ռիֆաին:
Նա հավելել է, որ գրոհայինների զենքի եւ ռազմամթերքի բազաներն ամբողջությամբ ոչնչացվել են:
Նշվում է, որ Եգիպտոսի իշխանություններն ավելի վաղ փակել էին Եգիպտոսի եւ Գազայի հատված սահմանի հսկիչ անցակետերը, որը վեջերս էր բացվել:
Նոյեմբերի 24-ին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ էր Ռոուդ մզկիթ ներխուժած գրոհայինների մի մասը ռումբ է պայթեցրել, մյուսները կրակել են մզկիթից խուճապահար փախչող մարդկանց վրա: Երբ դեպքի վայր են եկել շտապ օգնության մեքենաները, ահաբեկիչները կրակ են բացել նաեւ նրանց վրա: Վերջին տեղեկություններով ահաբեկչության հետեւանքով զոհվել է 235 մարդ, վիրավորվել 130-ը:



























