Էր Ռիադի գիտաժողովում Սիրիայի ընդդիմության միասնական պատվիրակության ձեւավորումն, ինչպես նաեւ Սոչիի գագաթնաժողովի արդյունքում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի առաջնորդների հայտարարությունները սիրիական ճգնաժամի շուրջ մեծ հույսեր են տալիս Ժնեւի բանակցություններին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի Բրյուսելում տարածած փաստաթղթին:
«Ընդդիմությունն այժմ ունի միասնական պատվիրակություն, որը ցանկանում է բանակցություններ վարել առանց նախապայմանների՝ ՄԱԿ-ի սահմանած օրակարգով,- նշվում է փաստաթղթում: - Դա, Սոչիում երեք առաջնորդների հայտարարության հետ, թույլ է տալիս մեզ անհամբերությամբ սպասել հաջորդ փուլին Ժնեւում՝ մեծ հույս տածելով առ այն, որ սիրիական կողմերի համար կոնկրետ որոշումներ կայացնելու ուղի է հարթվել, այդ թվում նաեւ անցումային ղեկավարման, սահմանադրական գործընթացների եւ ՄԱԿ-ի վերահսկողությամբ ազատ ու արդար ընտրություններ իրականացնելու հարցերի շուրջ»:




























