Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Ճամայկա» կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունների ձախողումից հետո կտրականապես դեմ է հանդես եկել Բունդեսթագում  նոր ընտրությունների անցկացմանը: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 25-ին Մեքլենբուրգ դաշնային հողի Քյուլունքսբորն քաղաքում՝ ՔԴՄ դաշնային համագումարի ժամանակ, փոխանցում է DPA-ը:

«Ես առհասարակ չեմ կարծում, որ մենք ոչինչ չենք կարող անել այդ արդյունքների պարագայում (ընդունված նոյեմբերի 24-ի ընտրություններում Բունդեսթագում), որ մենք ստիպված ենք լինելու մարդկանց խնդրել կրկին ընտրությունների գնալ», - Մերկելի խոսքն է մեջբերում գործակալությունը:

Գերմանիան նոր ընտրությունների շեմին հայտնվեց այն բանից հետո, երբ պահպանողական ՔԴՄ բլոկին չհաջողվեց իշխող կոալիցիա ստեղծել ԱԴԿ եւ «կանաչների» միջեւ: Այժմ իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, վերընտրելուց զատ, «մեծ կոալիցիայի» շարունակությունը կամ փոքրամասնության կառավարության ստեղծումն է: