Զիմբաբվեի ֆինանսների եւ տնտեսական զարգացման նախկին նախարար Իգնասիուս Չոմբոն, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, շաբաթ օրը դատարանի առջեւ է կանգնել, փոխանցում է Reuters-ը:

Ինչպես նշում է գործակալությունը, դա նրա առաջին հրապարակային երեւալն էր այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ նրան զինվորականները հսկողության տակ էին առել:

Նոյեմբերի 24-ին նախկին նախարարի փաստաբան Լավմոր Մադհուկուն հայտնել էր, որ իր հաճախորդը հոսպիտալացվել է վնասվածքներով, որոնք նա ստացել է հսկողության տակ գտնվելու ժամանակ ծեծի հետեւանքով: Նա նաեւ հավելել է, որ Չոմբոն մեղադրվում է տեղական ինքնակառավարման նախարարի պաշտոնավարման ընթացքում կոռուպցիայի եւ լիազորությունների չարաշահման մեջ:

Ավելի վաղ գործակալությունը  նախկին նախարարի հարազատին հղմամբ հաղորդել էր, որ Չոմբոյին հանձնել են ոստիկանությանը:

Գործակալության տվյալներով, Չոմբոն երկրի 93-ամյա նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի կնոջ՝ Գրեյսի հավատարիմն էր:Վերջինս նախկին առաջին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի, որի պաշտոնաթողությունը նոյեմբերի 6-ին զինվորականներին գործողությունների որոշակիության դրդեցին, հիմնական քաղաքական մրցակիցն էր: