Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավաստիացրել է, որ Իրանը կաջակցի Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը:

«Իրանի իսլամական հանրապետությունն ահաբեկչության դեմ պայքարում կմնա Սիրիայի ժողովրդի եւ կառավարության հետ », - հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահը: Նրա խոսքով՝ «Թեհրանը պատրաստ է Սիրիայի վերականգնմանն ակտիվ մասնակցություն ունենալ»:

Ռոհանին նաեւ մեկնաբանել է Սոչիում Ռուսատանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը:

«Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների մասնակցությամբ Սոչիի գագաթնաժաղավը լավ քայլ էր ճիշտ ժամանակին եւ երեք երկրները համաձայնվեցին, որ Սիրիայում ազգային երկխոսության կոնգրեսի անցակացումը այժմյան իրավիճակում կարող է լավ քայլ լինել Սիրիայի կայունության ու անվտանգության համար», - հայտարարել է Իրանի նախագահը: