ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է արտասահմանից ֆինանսավորում ստացող լրատվամիջոցներին «օտարերկրյա գործակալ» ճանաչելու մասին օրենքը, հայտնում է DW-ն։
Փաստաթուղթը հրապարակվել է նոյեմբերի 52-ին եւ նույն օրն էլ ուժի մեջ է մտել։
Նոր օրենքը ենթադրում է փոփոխություններ կատարել լրատվամիջոցների մասին օրենքում։ Դրա համաձայն՝ արտասահմանից ֆինանսավորում ստացող լրատվամիջոցը կարող է օտարերկրյա գործակալ ճանաչվել ՀԿ-ների նման։ Այդ կարգավիճակը ենթադրում է, որ կազմակերպությունը պետք է հաշվետու լինի իշխանություններին, օրինակ, ֆինանսական միջոցների մասին։ Թե որ լրատվամիջոցն է օտարերկրյա գործակալ ճանաչվելու, որոշում է ՌԴ Արդարադատության նախարարությունը։




























