Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի արդեն մոտ ժամանակներս դրական արդյունք տեսնել Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Սիրիայի հարցով ընդունված որոշումներից, հայտնում է Anadolu-ն։

«Մենք ծայրահեղ կարեւոր որոշում ենք կայացրել, որպեսզի վերջ դնենք Սիրիայում մարդասիրական աղետին։ Հուսամ, որ շուտով մենք ավելի հստակ կտեսնենք այդ որոշումների դրական արդյունքները»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահները նոյեմբերի 22-ին Սոչիում հայտարարություն էին ընդունել, որի համաձայն՝ կոչ է արվում շարունակել Սիրիայում էսկալացիայի թուլացումը, որը սկիզբ էր դրվել Աստանայի գործընթացի ժամանակ։