Չինաստանի Գուանսի-Չժուանի ինքնավար մարզի Նանյինի շրջանում լեռնային ապարների փլուզումից զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 9-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Չինաստանի հողային եւ բնական ռեսուրսների նախարարությունը Weibo միկրոբլոգում հայտնել է, որ փլուզումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի առավոտյան Մաշան գավառում։ Լեռնային ապարների տակ է հայտնվել եռանիվ տրանսպորտային միջոց։

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարներ, բժիշկներ, երկրաբաններ։