Կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ ՀՀ խորհրդարանում կամ CNN են դիտում կամ Russia Today։ Այս մասին  նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ, ասաց  ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ որոշ ընդդիմադիր խմբակցությունների անդամներ փորձել են ունկնդիրներին մոլորության մեջ գցել եւ դիմել են ամենատարբեր հնարքների, ինչի պատճառով տպավորություն է ստեղծվում, որ նրանք ամեն կերպ քաղաքականացնում են ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը։ Իսկ մյուսները, ընդհակառակը, սպիտակ լույսի ներքո ներկայացնել։ «Բայց այդ հարթակները նախատեսված են քարոզչության համար։ Եկեք ֆիքսենք դա։ Դրանք նախատեսված են կոնկրետ հայտարարությունների համար»,– նշել է Աշոտյանը՝ ընդգծելով, որ այդ հարցը պետք չի քաղաքականացնել։