Դեկտեմբերի 20-ին Դեղին ծովի ջրերում Պխենյանի հարեւանությամբ կսկվեն Հարավային Կորեայի ուսումնական հրաձգային վարժանքները:
Ենպհենդո կղզու իշխանությունը, որը նոյեմբերին դարձել էր Հյուսիսային Կորեայի կողմից հրաձգության թիրախ, դիմել է բնակչությանը ապաստարաններում թաքնվելու պահանջով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հյուսիսային Կորեան զգուշացրել է այն մասին, որ Հարավային Կորեայի զինվորների կողմից նախատեսվող հրետանային կրակոցներին ի պատասխան էլ ավելի ուժեղ հարված կհասցնի հյուսիսցիների ուղղությամբ, քան դա եղել է նոյեմբերին:
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ մտահոգություն է հայտնել Հյուսիսային Կորեայի հայտարարության կապակցությամբ, եւ կոչ է արել Հարավային Կորեային զերծ մնալ նախատեսած զորավարժանքներից:





























