Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւիին հրավիրել են թուրքական ԱԳՆ` բողոքի նոտա հղելու Իսրայելի եւ Կիպրոսի միջեւ կնքված պայմանագրի կապակցությամբ:

Իսրայելի ենթակառուցվածքների նախարար Ուզի Լանդաուի եւ Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի միջեւ կնքված պայմանագրով նախատեսվում է համագործակցել սահմանային ջրերում նավթի եւ գազի որոնումների եւ մշակման գործում, գրում է Zman-ը:

Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է Լեւիին, թե նման գործողությունները վտանգ են ստեղծում Միջերկրական ծովի կայունության եւ խաղաղության համար: