NumBuster! ծառայությունը, որը հեռախոսահամարի միջոցով պարզում է անձի ինքնությունը, Ռուսաստանում հաշվել է մարմնավաճառների քանակը, հայտնում է Life.ru–ն։

NumBuster!–ի ներկայացուցիչները հայտնել են, որ 315 մլն համարներից 4.5 մլն–ը նշված են որպես սեքս ծառայություններ իրականացնող անձանց հեռախոսահամարներ։ Ընկերության մամուլի խոսնակ Օլգա Բուդնիկը հայտնել է, որ մարմնավաճառները կարող են մի քանի սիմ քարտ ունենալ, ուստի 4.5 մլն «սեքսուալ» հեռախոսահամարներով չի կարելի դատել թեթեւաբարո կանանց թվի մասին։

NumBuster!–ի վերլուծաբանները հաշվել են մարմնավաճառների թիվն անուններով, որոնք նրանց տվել են օգտատերերը կամ էլ կայքում թողած կարծիքների միջոցով։ Ծառայության տվյալներով՝ սեքս ծառայությունների ներկայացուցիչների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում եւ Կրասնոդարում։

Ծառայության տվյալներով՝ միայն Android սմարթֆոնների վրա  հավելվածը 5 մլն անգամ բեռնել  են։ Ակտիվ օգտատերերի թիվը կազմում է օրական 400 հազար մարդ։

Պաշտոնական տեղեկություններով՝ Ռուսաստանում մարմնավաճառությամբ է զբաղվում 1 մլն մարդ։ Անկախ փորձագետների հաշվարկով՝ ՌԴ–ում մարմնավաճառների թիվն ավելի մեծ է՝ ավելի քան 3 մլն մարդ։ Մարմնավաճառության ակտիվացումը կապում են անկայուն տնտեսական վիճակի հետ։