Հյուսիսային Կորեայի «Հվասոն 15» նոր հրթիռը կարող է ոչ միայն միջուկային, այլ նաեւ կենսաբանական եւ քիմիական լիցք կրել։ Այս մասին ասել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Մենք կարծում ենք, որ նոր հյուսիսկորեական հրթիռը կարող է ոչ միայն միջուկային, այլ նաեւ կենսաբանական ու քիմիական զենք կրել»,– ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Օնոդերան նշել է, որ ՊՆ–ն Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության հետ միասին մտադիր է բնակչության համար զորավարժություններ կազմակերպել հնարավոր միջուկային, կենսաբանական կամ քիմիական հարձակումներից պաշտպանվելու համար։




























