Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Իրաքի իր գործընկերոջ՝ Հայդեր ալ Աբադիի հետ, հանդիպել է Բաղդադում: Սա Մեյի Իրաք կատարած առաջին այցն է, հաղորդում է Reuters-ը:

Աբադին նշել է, որ Բաղդադի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները բարելավել են, հատկապես ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան ԻՊ ահաբեկիչների կողմից  մի շարք տարածքների գրավման պատճառով օգնել է Իրաքում ներքին տեղահանվածների խնդիրը լուծելու համար:

 «Մենք հետագայում էլ տարբեր ոլորտներում աջակցելու ենք Իրաքին: Մենք հույս ունենք  Իրանի եւ մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների հետագա  շարունակությանը», -  Մեյի խոսքերը մեջբերում է իրանական պետական հեռուստաալիքը: