Հունաստանում, Թուրքիայի 9 քաղաքացիներ մեղադրվում են ահաբեկչության հետ կապված հանցագործությունների եւ արգելված կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեջ: Reuters-ը հաղորդում է, Աթենքի կենտրոնում ձերբակալվել է ութ տղամարդ եւ մեկ կին:

Ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալվածներին հարցաքնել են DHKP-C-ի հետ կապեր ունենալու վերաբերյալ: Այն Թուրքիայում գործող ձախակողմյան կուսակցություն է, որին Թուրքիայում 1990-ականներին մի շարք ահաբեկչական հարձակումների մեջ են մեղադրում:

 «Նրանք փախստականներ են»,- ասել է Ալեքսանդր Զորբալայի փաստաբնաը:

 «Ոմանք ապաստան են խնդրել, մյուսները ապաստան են ստացել: Նրանք մարտիկներ են, որոնք պայքարում են ֆաշիստական ռեժիմի դեմ, կտտանքների եւ հազարավոր կալանավորումների»:

Նշենք, որ կալանավորւմները կատարվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Հունաստան կատարվելիք այցի նախօրեին: