Մոսկվան բացասաբար է վերաբերվում Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցային ճնշման մեծացման ԱՄՆ գաղափարին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք դրան բացասաբար ենք վերաբերվում: Մենք արդեն քանիցս շեշտել ենք, որ պատժամիջոցային ճնշումն, ըստ էության, իրեն սպառել է, եւ որ բոլոր այն բանաձեւերը, որոնցով պատժամիջոցները մտցվել են, պարտադիր պարունակել են քաղաքական գործընթացը վերականգնելու, բանակցությունները վերականգնելու պահանջներ, եւ ամերիկյան կողմի հենց այս պահանջն է ամբողջությամբ անտեսվում: Ես կարծում եմ, որ սա մեծ սխալ է»,- լրագրողներին ասել է Լավրովը:




























